Aram Krikorian on Activism, Intersectionality, and Their Book Ճանապարը (The Road)

This article is available in English and Armenian.

Aram Krikorian’s intersectionalities run deep. Aram is a nonbinary queer artivist based in Berkeley, California. They are Armenian, Palestinian, French Canadian and American. Using their unique lens and background, Aram creates artwork that connects directly with public activism. Though Aram never imagined they could be a public artist, over the past few years, they have eloquently bridged art and activism into one. 

To help their cousin’s children learn more Armenian, Aram created a hand-drawn coloring booklet using his grandmother’s inspiring story. In this interview, Aram shares the creative journey they took to make the booklet. 

Alexa Gris: What is the inspiration behind the book? What was the creative process like? 

Aram Krikorian: The motive for creating the book was my growing acquaintance with lots of Armenians in communities like the Bay Area, NYC and LA who are at different levels of Armenian language knowledge. 

My cousin’s kids live in Pasadena, CA and want to know more Armenian, but they don’t have time for extra language classes. So I decided to make a simple booklet for them to play around with. Color it in. See the alphabet. The story of the book is based on my cousin’s and my Nene’s family stories. 

My grandma/Nene/Nevart was born and raised in Jerusalem. Her parents were genocide survivors from Ottoman Anatolia. Nene’s mom, Heghineh, (the character in the book) was from Zeytoun. She was orphaned super young and somehow found her way to this German nun’s church in the middle of nowhere. When she grew up, she made it to Jerusalem.

My Nene always told this story to my sister and I. Now she has passed away. Getting additional details from my auntie and uncles was hard, because (for good reason) they get emotional about explaining their grandparents’ trails through heavy duty devastation. But over repeated polite (enough) requests, I got the extra valuable pieces to work with. And everyone’s been enjoying the end product; a storybook and workbook combination! 

AG: You integrate all of your identities and inspirations into your work so eloquently (certainly in this book!). How is the story grounded in your family experience?

AK: My Nene must have instilled in me, my sibling and cousins an ownership of her stories. They’ve become our stories too. I think I’ve always been a femme enthusiast. I guess that might come from experiencing my grandma as a lifestyle icon overall. With this special Armenian Palestinian-ness as my inheritance, I’m developing all the ways to share it and pass it on. My cousin’s kids and my chosen family members seem happy to inherit the love-infused tales we got passed down to us by our lovable Nene.

AG: What would you share with young queer Armenian activists aiming to make change through creative means?  

AK: When community/family/friends support my artivism, I am fueled to continue ahead. I think the only real option for the future is mutually driven art. I’d rather have more and more queer Armenian artists and activists making our way through the world from here on out than any other alternative. We just need support. Luckily, I always recommend working for trade. I will work for food. Trade art with each other. Swap herbs. Whatever. I’ll do any number of things to keep these movements going. And I love getting to know other individuals who have come to the same realization along the way. 

It’s been nice to present my queer Armenian Palestinian-ness and raise the volume over the years. I look forward to motivation and connection with lots of other folx who identify or relate similarly. I see more and more allies stepping up to keep our existence safe and flourishing. This is new. It is very exciting.

Արամ Քրիքորյանն ակտիվիզմի, ինտերսեկցիոնալիզմի և իր «Ճանապարը» գրքի մասին

Արամ Քրիքորյանի ինտերսեկցիոնալիզմի դրսևորումները խորն են։ Արամը ոչ բինար քվիր արտիվիստ է, ապրում է Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում։ Նա հայ է, պաղեստինցի, ֆրանս-կանադացի և ամերիկացի։ Օգտագործելով  իր յուրատիպ տեսընկալումն ու փորձը՝ Արամը ստեղծում է արվեստի գործեր, որոնք անմիջականորեն կապվում են հանրային ակտիվիզմի հետ։ Թեև Արամը երբևէ չի պատկերացրել, որ կարող է հանրային արտիստ լինել, վերջին մի քանի տարիներին նրան զարմանալիորեն հաջողվել է կամրջել արվեստն ու ակտիվիզմը մեկ հարթության մեջ։ 

Զարմուհու զավակների հայերենը բարելավելու համար Արամը ձեռքով նկարված գունավորման գրքույկ է ստեղծել, որը պատկերում է իր տատիկի ոգեշնչող պատմությունը։ Այս հարցազրույցում Արամը պատմում է գրքույկը կազմելու ընթացքում անցած ստեղծարար ճանապարհի մասին։

Ալեքսա  Գրիս․ Ի՞նչն է ներշնչել գրքույկի ստեղծումը։ Ինչպիսի՞ն էր ստեղծարար գործընթացը։ 

Արամ Քրիքորյան․ Գիրքը ստեղծելու շարժառիթ դարձավ հայ ծանոթներիս աճող շրջանակն այնպիսի համայնքներում, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկո Բեյ տարածքը, Նյու Յորքը և Լոս Անջելեսը․ նրանք բոլորը հայոց լեզվի իմացության տարբեր մակարդակներ ունեն։ 

Զարմուհուս երեխաներն ապրում են Փասադենայում (Կալիֆոռնիա) և ուզում են ավելի լավ հայերեն իմանալ, սակայն ժամանակ չունեն՝ հավելյալ լեզվի դասերի հաճախելու։ Եւ ես որոշեցի մի պարզ գրքույկ պատրաստել նրանց համար, որը նաև խաղի տարրեր կունենար։ Կկարողանային գունավորել։ Տեսնել այբուբենը։ Գրքի պատմությունը զարմուհուս և տատիկիս ընտանիքի պատմությունների վրա է հիմնված: 

Իմ տատիկը՝ Նենեն/Նվարդը, ծնվել և մեծացել է Երուսաղեմում։ Նրա ծնողները փրկվել են եղեռնից՝ փախչելով Օսմանյան Անատոլիայից։ Նենեի մայրիկը՝ Հեղինեն (գրքի հերոսուհին), Զեյթունից է եղել։ Նա շատ փոքր տարիքում որբացել է և ինչ-որ կերպ հասել գերմանացի այդ միանձնուհու ամայի-անհայտ մի վայրում գտնվող եկեղեցին։ Երբ մեծացել է, տեղափոխվել է Երուսաղեմ։ 

Իմ Նենեն այս պատմությունը միշտ պատմում էր քրոջս և ինձ։ Հիմա Նենեն այլևս մեզ հետ չէ։ Լրացուցիչ մանրամասները մորաքրոջիցս և քեռիներիցս իմանալը դժվար էր, որովհետև նրանք (հասկանալի պատճառներով) շատ զգայուն էին իրենց տատիկ-պապիկների անցած դժվարին ճանապարհի կորուստների մասին խոսելիս: Սակայն կրկնվող (բավականաչափ) քաղաքավարի խնդրանքներից հետո, ես հաջողեցի ստանալ շա՜տ արժեքավոր պատմություններ, որոնց հետ կարող էի աշխատել։ Հիմա բոլորը վայելում են վերջնարդյունքը՝ պատվածքի և գունավորման գրքույկի համադրությունը։ 

ԱԳ․ Դու ինտեգրում ես բոլոր ինքնություններնդ ու ներշնչանքներդ քո աշխատանքում (այս գրքում՝ վստահաբար) այնքա՜ն արտահայտիչ կերպով։ Ինչպե՞ս է պատմությունը հիմնվում քո ընտանիքի փորձի վրա։ 

ԱՔ․ Հավանաբար Նենես է ինձ, քրոջս ու զարմիկներիս ներշնչել, որ  իր պատմությունները նաև մերն են։ Նրանք նաև մեր պատմություններն են դարձել։ Կարծում եմ՝ կանայք ինձ միշտ ոգևորել են։ Ենթադրում եմ՝ դա գալիս է տատիկիցս, ում կենսաոճն ինձ համար օրինակելի է եղել։ Ժառանգելով այս յուրահատուկ հայ-պաղեստինյան ինքնությունը, ես տարբեր ուղիներ եմ գտնում դրա մասին պատմելու, փոխանցելու։ Զարմուհուս երեխաները և ընտանիքիս ընտրված անդամները, թվում է՝ ուրախ են ժառանգել սիրով-ներշնչված հեքիաթները, որը մեզ մեր սիրելի տատիկն է փոխանցել։ 

ԱԳ․ Ի՞նչ կուզենայիր ասել երիտասարդ քվիր հայ ակտիվիստներին, որոնք ցանկանում են ստեղծարար միջոցներով փոփոխության հասնել։ 

ԱՔ․ Երբ իմ արտիվիզմը սատարում են համայնքը/ընտանիքը/ընկերները, ես լիցքավորվում եմ և ուզում եմ շարունակել գործս։ Կարծում եմ՝ ապագայում միակ իրատեսական տարբերակը փոխլրացնող արվեստն է։ Ցանկացած այլընտրանքի ես կգերադասեմ ավելի ու ավելի շատ քվիր հայ արտիստների ու ակտիվիստների հետ կառուցել մեր ճանապարհն աշխարհում։ Միայն թե մենք աջակցության կարիք ունենք։ Բարեբախտաբար, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ կարելի է աշխատել «ապրանքափոխանակությամբ»։ Ես կաշխատեմ՝ սննդի դիմաց։ Մենք կարող ենք արվեստի գործեր փոխանակել: Բույսեր փոխանակել։ Ինչ էլ լինի։ Ես կանեմ ցանկացած բան՝ այս շարժումը շարունակելու համար։ Եւ ես շատ եմ սիրում ծանոթանալ այլ անհատների հետ, ովքեր կյանքի ընթացքում հասել են նույն գիտակցմանը։ 

Հրաշալի է եղել իմ քվիր հայ-պաղեստինյան ինքնությոնը ներկայացնելն ու տարիների ընթացքում դրա ծավալներն ընդարձակելը։ Ինձ համար միշտ սպասելի է կապը շատ այլ մարդկանց հետ, ովքեր նույնական են, կամ նման ինձ, նրանցից ոգեշնչվելը։ Ես ավելի ու ավելի շատ համակիրներ եմ տեսնում, որոնք ոտքի են կանգնում՝  հանուն մեր ապահով ու ծաղկուն գոյության։ Այս ամենը նոր է։ Եւ շատ ոգևորիչ։ 


Previous
Previous

Bala Bimbambum in the Land of Bugistan

Next
Next

“From Myself to Myself by Myself”: Amassia Niziblian’s debut solo exhibition