Social Media and the 2020 Nagorno-Karabakh War
This article is available in English and Armenian.
In an interview with Dr. Karena Avedissian, a political scientist and a very reputable Armenian figure on Twitter, especially during the Nagorno-Karabakh 2020 War, Azad Archives discussed the effect of social media on the war, the aftermath of the war, and where Armenians stand now.
Dr. Avedissian explained that she has been very active on Twitter for a long time now, but she used it more frequently during the war to raise more awareness for her international colleagues by putting out reliable information and opinions. Her tweets were soon all over social media and were used as a source of information, since she included both historical and current facts in her tweets.
Dr. Avedissian admitted that social media had a positive effect during the war, as Armenians had the opportunity to speak up and have their voices heard. At the same time, Azerbaijanis had the same privilege, and they almost always tried to write hateful comments under the Armenian tweets and make it seem like the aggression was from both sides. According to her, “If you’re an outsider who doesn’t know anything about the war, you would think that everything is from both sides, that both sides hate each other and they’re killing one another.”
She also explained that Azerbaijan attempted “propaganda mirroring,” a tactic which included posting the exact opposite of what the Armenian media was posting. When the Armenian media released news about the attacks or the news about the Azerbaijani side breaking the previous ceasefire agreements, the Azerbaijani side said the exact opposite. When the Armenians exposed that the Azerbaijani side was hiring Syrian mercenaries, they said that Armenians were also hiring Kurdish terrorists. Their aim was not to convince the outsiders, but to confuse them as well as make the Armenians look just as barbaric as them.
“It’s poisoning the information space,” said Dr. Avedissian.
Regarding the attitude of Armenians on social media during the war, which included phrases and hashtags such as #Haghteluyenq, Dr. Avedissian mentioned that they tried to keep the spirits “a little too positive,” and almost every Armenian bought into it. Although there is a need to keep society’s and soldiers’ spirits high during times of war and the positive news was comforting to all, it was so positive that it made Armenians believe that they were in the lead during the entire war. As a result, people felt angry and betrayed when they lost.
The aftermath of the war is somewhat understandable according to Dr. Avedissian. It was very hard to accept defeat, especially when the public was constantly reassured and led to believe that they would win during the forty-five days of the war. People felt deceived, and despite all their efforts, it sounded as if their voices were not heard in the international community.
However, this anger is now being exploited by people who have other interests thus creating an even bigger fiasco among Armenians themselves.
“What we really need is time to mourn and comprehend what has happened,” stated Dr. Avedissian. She also mentioned that the people did not need to know every single detail, yet they deserved a more general and realistic picture of what was happening on the battlefield. The government gained the people’s trust completely, then lost it all in a blink of an eye.
To completely move on and accept defeat, Dr. Avedissian explained that Armenians need an independent investigation of what happened actually during the war, which should be done by international experts. The official reason why the Armenian side agreed to the ceasefire agreement should also be made public.
Despite everything, Dr. Avedissian does believe that Armenians can learn from our mistakes and become stronger than ever. She also believes that losing can have a surprisingly positive impact on a nation.
“When you look at history, countries that lost wars, they doubled their efforts to develop and became much stronger in the end, such as Japan after World War II, and Finland after losing the war against Russia,” she said. But first, they must mourn properly, acknowledge their mistakes, and then work harder than ever to not repeat the same mistake in the future.
Քաղաքագետ ու հատկապես 2020թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Թվիթերում հայտնի հայ գործիչ դոկտոր Քարինա Ավետիսյանին հետ քննարկեցինք սոցիալական մեդիայի ազդեցությունը պատերազմի, հետպատերազմյան շրջանի վրա ու ներկայիս իրավիճակի մասին։
Դոկտոր Ավետիսյանը պարզաբանեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ շատ ակտիվ է Թվիթերում, բայց այս հարթակն ավելի հաճախ օգտագործել է պատերազմի օրերին՝ վստահելի տեղեկություններ ու կարծիքներ հարապարակելու միջոցով իր միջազգային գործընկերների շրջանում պատերազմի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Նրա թվիթերը շատ արագ տարածվեցին ողջ սոցիալական մեդիայով ու օգտագործվում էին որպես ինֆորմացիայի աղբյուր, քանի որ իր գրառումներում նա ներառում էր թե պատմական, թե արդի փաստեր։
Դոկտոր Ավետիսյանն ընդունեց, որ սոցիալական մեդիան դրական ազդեցություն ունեցավ պատերազմի ընթացքում, քանի որ հայերը հնարավորություն ունեցան խոսելու եւ իրենց ձայնը լսելի դարձնելու։ Միեւնույն ժամանակ ադրբեջանցիները եւս նույն առավելությունն ունեին, բայց նրանք գրեթե միշտ այն օգտագործում էին հայերի գրառումների տակ ատելությամբ լի մեկնաբանություններ թողնելու ու այնպիսի տպավորություն ստեղծելու համար, ասես ագրեսիան երկու կողմից էր։ Նրա կարծիքով. «Եթե դրսից ես ու պատերազմի մասին որեւէ բան չգիտես, քեզ մոտ հավանաբար այնպիսի տպավորություն է ստեղծվելու, որ ամեն ինչ գալիս է երկու երկրների կողմից, մտածելու ես, որ երկու կողմերն ատում ու սպանում են միմյանց»։
Նա նաեւ պարզաբանեց, որ այն, ինչ փորձում էր անել Ադրբեջանը, կոչվում է հայելային պրոպագանդա. տեղադրում էր հայկական մեդիայի հրապարակած նյութերի ուղիղ հակառակը։ Երբ հայկական մեդիան գրում էր ադրբեջանական կողմի հարձակումների կամ նախկին հրադարարի համաձայնությունների խախտումների մասին, ադրբեջանցիներն ասում էին ճիշտ հակառակը։ Երբ հայերը բացահայտեցին, որ Ադրբեջանի շարքերում կային սիրիացի վարձկաններ, ադրբեջանցիները հայտարարեցին, որ հայկական կողմն իր հերթին վարձակալում էի քուրդ ահաբեկիչների։ Նրանց նպատակը ոչ թե դրսի մարդկանց համոզելն էլ, այլ նրանց շփոթեցնելն ու հայերին իրենց նման բարբարոս ներկայացնելը։
«Սա թունավորում է տեղեկատվական տարածքը», – ասաց դոկտոր Ավետիսյանը։
Խոսելով պատերազմի ժամանակ սոցիալական մեդիայում հայերի պահվածքի մասին, որը ներառում էր #Haghteluyenq հեշթեգով արտահայտություններ, դոկտոր Ավետիսյանը նշեց, որ նրանք փորձում էին տրամադրությունը չափից դուրս բարձր պահել ու գրեթե բոլորը ։ Չնայած պատերազմի օրերին հասարակության ու զինվորների տրամադրությունը բարձր պահելն անհրաժեշտ է, ու լավ լուրերը մխիթարանք էին բոլորի համար, ամեն ինչ այնքան դրական էր ներկայացվում, որ հայերը հավատում էին, որ պատերազմի ողջ ընթացքում առաջատար դիրք ունեին։ Արդյունքում մարդիկ պարտությունից հետո բարկացած ու իրենց դավաճանված էին զգում։
Ըստ դոկտոր Ավետիսյանի՝ հետպատերազմյան շրջանն ինչ-որ չափով կանխատեսելի էր։ Դժվար էր ընդունել պարտությունը, հատկապես երբ հանրությանը մշտապես համոզում էին ու ստիպում հավատալ, որ 44-օրյա պատերազմից մենք հաղթանակով դուրս կգանք։ Մարդիկ իրենց խաբված էին զգում ու, չնայած բոլոր ջանքերին, այնպիսի տպավորություն էր, որ իրենց ձայները լսելի չեղան միջազգային հանրության շրջանում։
Նրանց բարկությունը, սակայն, այժմ օգտագործվում է տարբեր շահեր հետապնդող անձանց կողմից՝ այդպիսով հայերի մոտ ավելի մեծ ֆիասկո ստեղծելով։
«Այս պահին մեզ ժամանակ է պետք սգալու ու հասկանալու, թե ինչ է կատարվել», – նշեց դոկտոր Ավետիսյանը։ Նա հավելեց, որ թեկուզ կարիք չկար մարդկանց տեղեկացնելու բոլոր մանրամասների մասին, նրանց իրավունք ունեին ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին ընդհանրական ու իրական պատկեր ունենալու։ Կառավարությունը ուներ ժողովրդի վստահությունը, այնուհետեւ մեկ ակնթարթում կորցրեց այն։
Դոկտոր Ավետիսյանը բացատրեց, որ պարտությունն ընդունելու ու առաջ գնալու համար հայ ժողովուրդին անհրաժեշտ է պատերազմի ժամանակ իրականում տեղի ունեցածի վերաբերյալ անկախ քննություն, որը պետք է իրականացվի միջազգային փորձագետների կողմից։ Հանրությունը պետք է տեղեկացվի նաեւ հայկական կողմի՝ զինադադարի համաձայնությունն ընդունելու պաշտոնական պատճառի մասին։
Չնայած ամեն ինչին, դոկտոր Ավետիսյանը հավատում է, որ հայ ժողովուրդն ի վիճակի է կարող են դասեր քաղել բոլոր սխալներից ու դառնալ ավելի ուժեղ, քան երբեւէ։ Նա նաեւ կարծում է, որ պարտությունը կարող է զարմանալիորեն դրական ազդեցություն ունենալ ազգի վրա։
«Երբ հայացք ես ձգում պատմության վրա, այն երկրները, որոնք պարտվել են պատերազմներում, կրկնապատկել են իրենց ջանքերը՝ զարգանալու ու շատ ավելի ուժեղ դառնալու նպատակով։ Օրինակ՝ Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից կամ Ֆինլանդիան Ռուսաստանի դեմ պատերազմում պարտություն կրելուց հետո, ասում է նա, – բայց առաջին հերթին ժողովուրդը պետք է ինչպես հարկն է սգա, ընդունի իր սխալներն ու ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի այլեւս երբեք ապագայում չկրկնի նույն սխալները։