I remember that girl

This article is available in English and Armenian.

Content Warning: sexual assault, childhood trauma

I remember that child, that happy, go-lucky child. I have pictures of her in my album. Yes, I do remember her. But weirdly, I can’t seem to remember being her. 

Why is it so difficult for me to recollect all the happy moments and fun experiences I had during my childhood? Why do I always go back to that horrible night every time someone asks me about that period of my life? 

Do you know what confuses me the most? 

The fact that everything is so blurry. As if in a dream. Yet, it still dominates my memories.

Sometimes, I even dare to wonder: Did it really happen? Or was it just my imagination?

After all, that’s the first thing people asked when I told them about it. 

They didn’t believe me.

But then I remember it all. And yes, I tell myself, yes it definitely happened. I know it happened because, for years, I wouldn’t let anyone hug me or kiss me. I wouldn’t let anyone come close to me. Every time I was around men, I had this pain in my stomach. Every time a guy smiled at me, I would panic and my heart would beat so fast that I couldn’t breathe. 

Despite all that, I slowly started doubting myself. Because of how people responded. Because of the skepticism in their voices. Even the purest truths eat themselves up when confronted by doubt. 

*** 

Did I give him the consent to do it because I agreed to go in the car with him? 

Because that is also what I was told. I was told that I shouldn’t have accepted his offer to take me home. But then I remember that 13-year-old child’s tears on my cheeks, and I hear her voice trying to say: Please, no. I remember her hands trying to push his hands off her chest, trying to stop his fingers that were creeping up her thigh. The fingers that would eventually find their way inside her. I remember how she threw up after he got his tongue out of her throat. I remember how he grabbed her hand and stuck it down his pants. 

Did I ask him to squeeze his face on my breasts? No. 

Did I force him to sit on my lap while unbuttoning himself? No. 

Then why should I blame myself?

How on earth would a 13-year-old consent to that? All I wanted was a ride home. 

***

I’ve also caught myself wondering: Did I enjoy it? 

The horror. 

Because I was also told that I must have, since I didn’t really fight him back. But how could someone at my age and in my position “fight back”?  

Today, a decade later, when I ponder about why I blamed myself, why I was so disgusted by myself, all I can think of is how people around me reacted to the story. 

How they didn’t want anyone to know about it “for my own sake”. 

*** 

If you’re a girl out there who has been through something like this, don’t blame yourself. You’re a hero. No. You’re a SHERO! You have thrived and blossomed into the amazing human being you are today. You are a testament to resistance and the embodiment of resilience. Don’t ever define yourself as a victim because you are not what he took from you; you are what made you stand tall and hold on to this life: Your spunk and bravery.

*** 

Yes, I remember that child, that happy, go-lucky child. 

And one day, I hope I’ll finally be able to remember being her.

Զգուշացում․ տեքստը պարունակում է սեռական ոտնձգության, տրավմայի նկարագրություն

Ես հիշում եմ այդ երեխային, երջանիկ, անհոգ երեխային։ Իմ ֆոտոալբոմում նրա լուսանկարները կան։ Այո՛, հիշում եմ նրան։ Բայց, տարօրինակ կերպով, կարծես չեմ հիշում, որ այդ երեխան ես էի։ 

Ինչու՞ է ինձ համար դժվար վերհիշել մանկությանս ընթացքում ապրած բոլոր երջանիկ պահերը, զվարճալի փորձառությունները։ Ինչու՞ եմ միշտ վերադառնում այն սարսափելի գիշերվան, ամեն անգամ, երբ որևէ մեկն ինձ հարցնում է կյանքիս այդ շրջանի մասին։ 

Գիտե՞ք ինչն է ինձ ամենից շատ շփոթեցնում։  

Այն փաստը, որ ամեն ինչ շատ աղոտ եմ հիշում։ Կարծես երազում։ Հա՛, այս հիշողությունը մինչև հիմա ծածկում է մյուս բոլորը։  

Երբեմն ես նույնիսկ համարձակվում եմ մտածել․ արդյոք դա իսկապե՞ս տեղի է ունեցել։ Կարո՞ղ է՝ պարզապես իմ երևակայությունն էր։ 

 Չէ՞ որ դա առաջինն էր, ինչ մարդիկ հարցնում էին ինձ, երբ պատմում էի, թե ինչ է տեղի ունեցել։  

Նրանք ինձ չէին հավատում։  

Բայց հետո ես հիշում եմ ամեն ինչ։ Ու ինքս ինձ ասում եմ՝ այո՛, այո՛, դա վստահաբար տեղի է ունեցել։ Ես գիտեմ, որ դա տեղի է ունեցել, որովհետև տարիներ շարունակ թույլ չեմ տվել, որ որևէ մեկը գրկի կամ համբուրի ինձ։ Ես որևէ մեկին թույլ չեմ տվել մոտ գալ ինձ։ Ամեն անգամ տղամարդկանց մոտակայքում հայտնվելիս ստամոքսումս նույն տարօրինակ ցավն էր հայտնվում։ Ամեն անգամ, երբ որևէ տղա ժպտում էր ինձ, վրա էր տալիս տագնապը, և սրտիս զարկերն այնքան էին արագանում, որ շնչելն անհնար էր։  

Չնայած այդ ամենին, ես աստիճանաբար սկսել էի չվստահել ինքս ինձ։ Մարդկանց արձագանքն էր ստիպել։ Որովհետև նրանց ձայներում թերահավատություն կար։ Նույնիսկ ամենամաքուր ճշմարտությունները կարող են ինքնաոչնչանալ՝ կասկածի բախվելով։  

*** 

Արդյոք ես համաձայնություն տվել էի դրան, որովհետև նրա մեքենա՞ն էի նստել։  

Սա ամենահաճախ կրկնվող վարկածներից էր։ Ինձ համոզում էին, որ չպետք է ընդունեի ինձ տուն հասցնելու նրա առաջարկը։ Բայց հետո ես հիշում եմ 13-ամյա աղջնակի արցունքներն իմ այտերին, ու լսում եմ նրա ձայնը, որը փորձում է ասել․ խնդրում եմ, պետք չէ։ Ես հիշում եմ աղջնակի ձեռքերը, որոնք փորձում էին հեռացնել տղամարդու ձեռքերն իր կրծքավանդակից, կանգնեցնել մատները, որոնք սողում էին ազդրն ի վեր։ Մատները, որոնք ի վերջո կարողացան ներխուժել նրա մեջ։ Ես հիշում եմ, ինչպես աղջնակը ործկաց, երբ տղամարդու լեզուն կոկորդից դուրս եկավ։ Ես հիշում եմ՝ ինչպես տղամարդը բռնեց նրա ձեռքն ու մտցրեց իր տաբատի մեջ։ 

Ես նրան խնդրե՞լ էի դեմքով սեղմվել կրծքերիս։ Ո՛չ։  

Ես նրան ստիպե՞լ էի նստել վրաս ու արձակել տաբատի կոճակները։ Չէ։  

Ուրեմն ինչու՞ պետք է մեղադրեմ ինքս ինձ։  

Ինչպե՞ս կարող է 13 տարեկան երեխան համաձայնել դրան։ Ես ընդամենը սպասում էի, որ ինձ տուն կհասցնեն։  

***

Ես նաև մտածել եմ․ արդյոք դա ինձ հաճույք պատճառե՞լ է։  

Սարսափը։  

Որովհետև ինձ նաև ասել են, որ եթե չեմ դիմադրել, ուրեմն դա ինձ դուր է եկել։ Բայց ինչպե՞ս կարող էր իմ տարիքի ու կարգավիճակի մեկը «դիմադրել»։ 

Այսօր, տասը տարի անց, երբ մտածում եմ, թե ինչու՞ էի ինձ մեղադրում, ինչու՞ էի զզվում ինքս ինձանից, միակ բանն, ինչի մասին կարողանում եմ մտածել, այն է, թե ինչպես էին մարդիկ արձագանքում իմ պատմությանը։  

Ինչպես էին ինձ խորհուրդ տալիս թաքցնել ամենը «հանուն սեփական բարօրության»։  

*** 

Եթե դու էլ ես անցել նման բանի միջով, մի՛ մեղադրիր ինքդ քեզ։ Դու հերոս ես։ Չէ։ Դու ՀԵՐՈՍՈՒՀԻ՛ ես։ Դու անցել ես ամենի միջով, դարձել այսօրվա հզոր ու գեղեցիկ մարդ արարածը։ Դու տոկունության վկայություն ես, մարմնավորված կորով։ Երբե՛ք քեզ զոհ չհամարես, որովհետև դու այն չե՛ս, ինչ վերցրել են քեզանից․ դու ա՛յն ես, ինչը ստիպել է քեզ կանգուն մնալ ու սիրել այս կյանքը․ դու քո ավյունն ու խիզախությունն ես։ 

*** 

Այո, ես հիշում եմ այն երեխային, երջանիկ, անհոգ երեխային։ 

Ու հուսով եմ՝ մի օր վերջապես կհիշեմ, որ այդ երեխան ես էի։ 

Previous
Previous

Ode to My Daughter’s Other Half

Next
Next

Small Business Owners: Sonya Ohanjanyan